Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Կյանքի 10 դաս, որոնք մարդիկ շատ ուշ են յուրացնում. tert.am

Կյանքի 10 դաս, որոնք մարդիկ շատ ուշ են յուրացնում. tert.am

Հաճախ է պատահում, որ մարդիկ իրենք իրենց հարց են տալիս, թե ինչպես պատահեց, որ ոչ մի այլ բանի համար ժամանակ չմնաց: Կյանքը շատ ավելի կարճ է, քան թվում է առաջին հայացքից, ուստի Cluber.com-ը ներկայացնում է 10 բան, որոնց մասին հաճախ գլխի ենք ընկնում, երբ արդեն ուշ է լինում:

 

  1. Մենք ապրում ենք այստեղ և հենց հիմա: Ապագայի պլաններ կազմելով՝ պետք չէ մոռանալ, որ պետք է վայելել հենց ներկան:

  2. Կյանքը շատ կարճ է: Կյանքի համար պայքարել է պետք, պայքարել ճշտի համար, այն ամենի համար, ինչին հավատում եք, պայքարել նրանց համար, ում սիրում եք:

  3. Այսօրվա դժվարությունները կվարձատրվեն վաղը: Ցանկացած կարևոր բան մեր կյանքում ժամանակ և ջանքեր է պահանջում:

  4. Հապաղումը ձեզ երեկվա ստրուկն է դարձնում: Եթե պատրաստ եք որևէ գործ սկսել, մ՛ի հետաձգեք այն, և հավատացած եղեք, որ վաղը դրա համար ինքներդ ձեզ շնորահակալ եք լինելու:

  5. Ցանկացած սխալ՝ դաս է, և որևէ նոր բան է սովորեցնում:

  6. Դուք ինքներդ եք ձեր լավագույն ընկերը: Երջանկությունն այն է, երբ դուք հավանում եք ինքներդ ձեզ, և դրա համար պետք չէ որևէ մեկի հաստատումը:

  7. Գործողություններն ավելի բարձր են խոսում, քան բառերը: Գեղեցիկ խոսել և երկարաշունչ ճառեր ասել կարող են շատերը, իրականում պետք է լուռ հետևել նրանց գործողություններին:

  8. Նույնիսկ ամենափոքրիկ դրական արարքը կյանքն ավելի լավն է դարձնում: Ժպտացե՛ք մարդկանց, բարի՛ եղեք նրանց հանդեպ: Սովորե՛ք պարզապես տալ, նվիրել՝ առանց որևէ առիթի:

  9.  Ցանկացած գեղեցկության ետևում ցավ է թաքնված: Մարդիկ սայթաքում և վայր են ընկնում, սխալվում են, դիմակայում են պարտություններին և, չնայած այդ ամենին, բարձրանում և առաջ են շարժվում:

  10.  Ժամանակը և փորձառությունը բուժում են ցավը: Ցավին դիմակայելու կարողությունը ձեռք է բերվում աստիճանաբար՝ ամեն մի անկումից, ամեն մի պարտությունից և մերժումից հետո:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. samlib.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ